կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ֆրանսիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել սպանված տրանս աղջկա հիշատակին բացված հուշահամալիրին

Ֆրանսիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել սպանված տրանս աղջկա հիշատակին բացված հուշահամալիրին

Երեկ երեկոյան Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հարգանքի տուրք մատուցեց Երևանում սպանված երիտասարդ տրանս աղջկա՝ Ադրիանա Սարգիս Սարգսյանի հիշատակին «Տրանս ազգային կոալիցիա» ՀԿ-ի կողմից բացված ինքնաշեն հուշահամալիրին: Այս մասին հայտնում են Ֆրանսիայի դեսպանատնից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 17:04-ին, 911 ծառայությունից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Կողբացու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում հրդեհ է: Նշված հասցե մեկնած ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելուց հետո հայտնաբերել են դիակ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է դիակի ինքնությունը. նա Արմավիրի մարզի 28-ամյա բնակիչ է:

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով Վաղարշապատի և Աշոցքի բաժինների ծառայողների հետ, պարզել են հանցագործության մեջ կասկածվողի ինքնությունը:

Ըստ նախնական տվյալների՝ 26-ամյա երիտասարդը սուր ծակող-կտրող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել 28-ամյա քաղաքացուն՝ պատճառելով մահ, այնուհետև հետքերը թաքցնելու նպատակով հրդեհել է բնակարանը:

Օգոստոսի 21-ին՝ ժամը 02:40-ին, կասկածյալը Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

  • Կիսվել: