շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Երեւանում կառուցվող Անատոլ Ֆրանսի անվան ճեմարան

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Երեւանում կառուցվող Անատոլ Ֆրանսի անվան ճեմարան

Երեւան կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը այցելեց Անատոլ Ֆրանսի անվան կառուցվող ճեմարան: Ճեմարանի բացումը նախատեսվում է այս տարի:

Կարմիր ժապավենը կտրելով՝ Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը, կրթության նախարար Վահրամ Դումանյանի ուղեկցությամբ, ծանոթացավ վերանորոգման աշխատանքներին եւ հանդիպեց աշակերտների եւ ուսուցիչների հետ, նրանց հետ լուսանկարվեց:

«Ես շատ տպավորված եւ հուզված եմ: Այժմ ճեմարանում կա 200-250 աշակերտ: Ժամանակի ընթացքում նրանք կարող են դառնալ 400-450: Շատ կարեւոր եւ խորհրդանշական է, որ ֆրանսիական ճեմարանի ստեղծումն ընթանում է Հայաստանի կառավարության հետ սերտ համագործակցությամբ»,- ընդգծեց Ժան-Բատիստ Լեմուանը:

  • Կիսվել: