շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ֆրանսիացի բժիշկները «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում են

Ֆրանսիացի բժիշկները «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում են

Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկների երկրորդ խումբը վաղ առավոտից Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է։  Այս մասին տեղկանում ենք ԲԿ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումից։ 

Նա նշում է, որ վերակենդանացման բաժանմունքում իրականացված համայցի ժամանակ մեկ շաբաթ Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկների առաջին խմբի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը խնդրեց նորեկ գործընկերներին անձամբ ծանոթացնել բաժանմունքում բուժում ստացողների առողջական վիճակին:

«Նա հպարտացավ, որ հայ գործընկերների հետ այս կարճ ընթացքում արդյունավետ են աշխատել՝ կատակով ավելացնելով, որ եթե իրեն աշխատանքի վերցնեն բուժկենտրոնում, հետ չի վերադառնա: Ֆրանսիայից ժամանած բժիշկների նոր խմբի ղեկավարը Մարսելի Նորտ հիվանդանոցի հայազգի հայտնի բժիշկ Լորան Փափազյանն է: Նրանից բացի մեկ այլ հայ ռեանիմատոլոգ-անեսթեզիոլոգ էլ է եկել` Հայկ Վարդանյանը, ով 26 տարի է արդեն բնակվում է Փարիզում և իր այցի մասին հայաստանաբնակ հարազատներին դեռ տեղյակ չի պահել»,-նշել է Ծովինար Խաչատրյանը:

  • Կիսվել: