ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Ֆոտոբռնիչ սարքերը կրկին Կովկասյան ընձառյուծ են արձանագրել (տեսանյութ)

Ֆոտոբռնիչ սարքերը կրկին Կովկասյան ընձառյուծ են արձանագրել (տեսանյութ)

Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում ֆոտոբռնիչ սարքերը կրկին Կովկասյան ընձառյուծ են արձանագրել «Բողաքար» պետական արգելավայրում։
 
Կովկասյան ընձառյուծը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»: 

  • Կիսվել: