շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Forbes-ը Կովկասում բնության հինգ հրաշալիքների շարքում նշել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը և «Դիլիջան» ազգային պարկը

Forbes-ը Կովկասում բնության հինգ հրաշալիքների շարքում նշել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը և «Դիլիջան» ազգային պարկը

Ամերիկյան Forbes ամսագիրը ներկայացրել է Հարավային Կովկասի բնության հինգ հրաշալիքներ, որոնցից երկուսը՝  Հայաստանում:

«Ընդունված է, որ աշխարհում առաջին ազգային պարկը ստեղծվել է 1872 թվականին, մինչդեռ Հայաստանի «Խոսրովի անտառ» պետական արգելոցը դրանից շուրջ 1500 տարի առաջ է հիմնվել: Այն ստեղծել է 300-ական թվականներին Խոսրովի III արքան՝ որպես թագավորական որսորդական կալվածք և ապաստան տեղի կենդանիների համար»,- գրում է հանդեսը:

Ամսագիրը պատմում է, որ անտառը հայտնի է իր բուսական ու կենդանական աշխարհի մեծ բազմազանությամբ, հատկապես՝ գիշատիչ կենդանիների հետաքրքիր հավաքածուով: Այգին տուն է գորշ գայլերի, արջերի, եվրասիական լուսանների համար, իսկ հաջողակ այցելուները կարող են տեսնել պարսկական ընձառյուծներին, որոնք դեռևս գոյություն ունեն Հայաստանում:

Հայաստանում բնության մյուս հրաշալիքը «Դիլիջան» ազգային պարկն է, որը պաշտոնապես նման կարգավիճակ է ստացել 2002 թվականին: Այստեղ մեծ անտառներ են՝ տեղին բնորոշ կենդանական աշխարհով և հայկական բազմադարյա կառույցներով:

Նշվում է, որ Դիլիջանը բազմաթիվ պատմական և կրոնական կոթողների «տուն է»՝ ինչպես Հաղարծնի վանքի, 800 տարի առաջ կառուցված Գոշավանքի համար: Այգու կուսական բնությանը ծանոթանալուց հետո այցելուները կարող են զբոսնել Դիլիջանում, որը հայտնի է իր հմայիչ հայկական ճարտարապետությամբ:

  • Կիսվել: