կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
FlyOne Armenia ավիաընկերության աշխատակիցները կապի մեջ են բոլոր ուղևորների հետ. Արամ Անանյանը տեսաուղերձով դիմում է Միլան-Երևան չվերթի ուղևորներին

FlyOne Armenia ավիաընկերության աշխատակիցները կապի մեջ են բոլոր ուղևորների հետ. Արամ Անանյանը տեսաուղերձով դիմում է Միլան-Երևան չվերթի ուղևորներին

FlyOne Armenia ավիաընկերության վարձակալած օդանավերից մեկի տեխնիկական խափանման պատճառով այսօր կայանալիք Միլան-Երևան չվերթը հետաձգվում է։

FlyOne Armenia-ի` Միլանի օդանավակայանի ներկայացուցչությունը պատրաստ է աջակցել ուղևորներին` հարցերին հնարավոր լուծում տալու հարցում:

Ավիաընկերության զանգերի կենտրոնը ևս հասանելի է` պատրաստ պատասխանելու ձեզ հուզող բոլոր հարցերին:

Հայցում ենք ուղևորների փոխըմբռնումը և վստահեցնում, որ այս պահին արվում է հնարավոր ամեն ինչ` չվերթը հնարավորինս շուտ կայացնելու համար:

  • Կիսվել: