ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ֆիզկուլտ ինստիտուտն ու Բրյուսովի անվան համալսարանը միավորվում են Մանկավարժական համալսարանի հետ. ռեկտոր

Ֆիզկուլտ ինստիտուտն ու Բրյուսովի անվան համալսարանը միավորվում են Մանկավարժական համալսարանի հետ. ռեկտոր

Շատ հարցեր կային չպատասխանված, մենք սպասում էինք, թե երբ կլինի նախագիծը, որ տեսնենք, թե կոնկրետ որ համալսարանը որ համալսարանի հետ է միավորվում, ինչու, ինչ ժամկետներում, ինչ հիմնավորմամբ: Այս մասին, այսօր Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը:

«Երեկ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստըի ժամանակ այս հարցը քննարկվել է, որից հետո բավականին ստույգ աղբյուրներից տեղեկացել ենք, որ առաջնահերթ այդ խոշորացման պլանում Բրյուսովի անվան պետական համալսարանն է: Երեկ ենք մենք դրա մասին իմացել, եւ երեկ ենք իմացել, որ արդեն պատրաստ է կառավարության որոշման նախագիծը, որով, ինչպես ասացի, ֆիզկուլտ ինստիտուտն ու Բրյուսովի անվան համալսարանը միավորվում են Մանկավարժական համալսարանի հետ: Այդ առումով այս բողոքի ալիքը թե աշխատակազմի, թե դասախոսական կազմի, թե ուսանողության հետ այդ լուրին տարածումից հետո է առաջացել»,-ասաց նա:

Ռոկտորն ասաց, որ այսօր համալսարանի անունից պաշտոնապես դիմելու են ԿԳՄՍ նախարարություն, անձամբ նախարարին, նաեւ Հոգաբարձուների խորհրդի նախագահին, որպեսզի կազմակերպվի քննարկում համալսարանում. «Այս հարցը մեր համալսարանի ուսանողության եւ աշխատակազմի հետ չի քննարկվել»,-ասաց ռեկտորը:

  • Կիսվել: