երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քրեական վարույթ է սկսվել Ֆիզկուլտինստիտուտի նախկին ռեկտորի ծառայողական մեքենայի գնման գործընթացի շուրջ

Քրեական վարույթ է սկսվել Ֆիզկուլտինստիտուտի նախկին ռեկտորի ծառայողական մեքենայի գնման գործընթացի շուրջ

ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քրեական վարույթ է սկսվել Ֆիզկուլտինստիտուտի նախկին ռեկտորի ծառայողական մեքենայի գնման գործընթացի շուրջ։

Առկա տվյալներով գնման գործընթացը կազմակերպվել և տեխնիկական բնութագրերը կազմվել են կոնկրետ անձից կոնկրետ ավտոմեքենայի ձեռքբերման նպատակով։ «Մրցույթին» մասնակցել է մեկ անձ՝ Երևանի բնակիչ Արարատ Մարտիրոսյանը։

Գործի շրջանակներում պարզվել է, որ այդ անձը «Տոյոտա Ֆորթուներ» մակնիշի մեքենան ձեռք է բերել «Տոյոտա Երևան» ՍՊԸ–ից 21 մլն 800 հազար դրամով՝ Ֆիզկուլտինստիտուտի կողմից կազմակերպված մեքենայի գնման գործընթացին մասնակցելուց և «հաղթելուց» հետո միայն։ Իսկ գործարքի շրջանակներում «Տոյոտա Երևան» ՍՊԸ–ից 21 մլն 800 հազար դրամով գնված մեքենան վաճառել է Ֆիզկուլտինստիտուտի վրա 23 մլն 900 հազար դրամով։ Արդյունքում ԲՈՒՀ-ին և պետությանը պատճառվել է 2 մլն 100 հազար դրամի վնաս։

  • Կիսվել: