հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«Ֆիգարո»-ի դեկտեմբերյան համարը պատմում է հայ ժողովրդի մասին՝ դարերի խորքից մինչև 44-օրյա պատերազմ

«Ֆիգարո»-ի դեկտեմբերյան համարը պատմում է հայ ժողովրդի մասին՝ դարերի խորքից մինչև 44-օրյա պատերազմ

Ֆրանսիական հայտնի ՛՛Ֆիգարո՛՛ պարբերականն իր ՛՛Ֆիգարո-պատմություն՛՛ ամսագրի դեկտեմբերյան համարը նվիրել է հայ ժողովրդի պատմությանը: Ամսագրի շապիկին ֆրասահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի հեղինակած լուսանկարն է: Ամսագրի ամբողջ համարը վերնագրված է՝ ՛՛Հայաստան՝ պատմության փորձության ենթարկված ազգ. ողբերգություն և հույս՛՛:

Այսպես՝ ՛՛Ֆիգարո՛՛-ի նշված համարում խոսվում է Հայաստանի պատմության տարբեր էջերի և դրվագների մասին՝ հին ժամանակներից մինչև մեր օրեր, անդրադարձ է արվում հակամարտությունների պատմությանը, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքներին:

Որպես լուսանկարներ՝ ներկայացված են տարբեր լուսանկարիչների տարբեր ժամանակների գործեր, իսկ տեքստային մասի հեղինակները ինչպես հայ, այնպես էլ օտարազգի հեղինակավոր պատմաբաններ են: 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակին կատարած անդրադարձում օգտագործված են Անտուան Ագուջյանի լուսանկարները:

 

  • Կիսվել: