հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է

Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ իր հանձնարարությամբ 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հաշվի առնելով Շտապ բժշկական օգնության ծառայության՝ 1-03-ի և Առողջապահության նախարարության թեժ գծի ծանրաբեռնվածությունը՝ իմ հանձնարարությամբ 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ ՀԵՐԹԱՊԱՀ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԹԻՎԸ կրկնապատկվել է:

Ցանկացած խնդրի դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 911 հեռախոսահամարին և ԱԻՆ ԲԺԻՇԿՆԵՐԸ Ձեզ անվճար բժշկական խորհրդատվություն կտրամադրեն:

#covid19 վարակով և այլ հանգամանքներով պայմանավորված հոգեբանական խորհրդատվության կարիք ունեցող քաղաքացիները կարող են կապ հաստատել մեր հոգեբանների հետ նաև հետևյալ հեռախոսահամարներով, որոնք ևս գործում են 24/7 ռեժիմով.
060 712 444,
010 360 684

Անհրաժեշտության պարագայում կարող եք նաև հեռավար հոգեբանական աջակցություն ստանալ՝ տեսակապի միջոցով
viber` +374 41 911 006

ԵՎս մեկ անգամ խնդրում եմ.
Մնացեք տանը
Խստորեն հետևեք պարետատան ցուցումներին

Հիշեք փրկության՝ 911 հեռախոսահամարը, առողջ եղեք...

Խիղճ և խաղաղություն բոլորիս...՛՛:

  • Կիսվել: