Facebook-ը 24 ժամով արգելափակել է Միքայել Մինասյանի էջը՝ բռնություն պարունակող գրառման պատճառով
Facebook-ը 24 ժամով արգելափակել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի էջն ու հեռացրել Սիսիանի վանահայր Տեր Պարգևին աջակցող նրա վերջին գրառումը։
Պատճառը բռնության կոչն էր՝ Մինասյանի գրառման մեջ::
Հիշեցնենք, որ նա, մասնավորապես, գրել էր. ՛՛Ու քանի որ բոլորդ ստրկամիտ անասուն եք և միայն ուղիղ խոսքն եք հասկանում, կրկնում եմ՝ ֆիզիկական հաշվեհարդար կլինի ցանկացածի հետ, ով տեր հորը մոտենա։ Հասկացա՞ք՛՛։