ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ֆաբրիկայում վերելակի հորանն ընկած քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում

Ֆաբրիկայում վերելակի հորանն ընկած քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում

Նուբարաշեն 15 փողոցի 3/3 հասցեում գտնվող անհատի սեփականություն հանդիսացող տրիկոտաժի ֆաբրիկայում վերելակի հորանն ընկած քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը՝ մաղթելով քաղաքացուն շուտափույթ ապաքինում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՆԳՆ փրկարարները Նուբարաշենում վերելակի հորանից դուրս էին բերել քաղաքացի Ա. Ս.-ին (ծնված 1983 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել էր «Էրեբունի» ԲԿ:

  • Կիսվել: