երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինվորների աճյունների նույնականացման գործընթացն ավարտվել է. Ավանեսյան

44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինվորների աճյունների նույնականացման գործընթացն ավարտվել է. Ավանեսյան

Ադրբեջանից հայկական կողմին փոխանցված 10 հայ գերու մարմիններից 5-ի պարագայում ունենք արդեն հաստատված փորձաքննության արդյունքները, մյուսներինն էլ ընթացքի մեջ է, երբ ամբողջական ավարտենք, ես լրացուցիչ կտեղեկացնեմ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց առողջապհության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Անդրադառնալով նրան, որ 44-օրյա պատերազմից հետո եւս կային մարմիններ, որոնց հետ կապված փորձաքննություններ էին իրականացվել, Ավանեսյանն ասաց. «Այդ պրոցեսն ամբողջովին ավարտված է: Արտերկիր ուղարկված փորձաքննությունների, նույնականացումների ամբողջ պրոցեսը փաստաթղթավորված է: Իհարկե, ունենք դեպքեր, երբ նույնականացված մարմինները ծնողների կողմից չեն ընդունվել, չեն հուղարկավորվել: Սա շատ նուբ թեմա է եւ որքան ժամանակն անցնում է, այնքան դժվարանում է այդ գործընթացը»:

Նա նաեւ նկատեց, որ կառավարությունն ունի պարտավորություն՝ կապված այդ մարմինները հողարկավորելու հետ» «Մենք եւս մեկ ընթացքով ծնողների, հարազատների հետ աշխատելուց հետո միացյալ հանձնաժողովային որոշումներ կկայացնենք հուղարկավորություններն իրականացնելու:  Մենք պետք է հաշվի առնենք թե հոգեւոր, թե սանիտարահիգիենիկ, եւ  թե բազում այլ նրբություններ, որոնք չեն կարող տարիներով լուծում չստանալ»,-ընդգծեց նախարարը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին Ադրբեջանը 10 հայ զինծառայողի մարմին էր հանձնել հայկական կողմին:

  • Կիսվել: