հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Եվս մեկ բաժանմունք` ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում

Եվս մեկ բաժանմունք` ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում

Եվս մեկ բաժանմունքէ բացվել ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում։

«Մեր նպատակն է Հայաստանում ապահովել քաղցկեղի բուժման ամբողջ շղթան: Մի կողմից բոլոր ծառայությունները ֆիզիկապես, մյուս կողմից` ֆինանսապես, մեր երկրում դարձնել հասանելի, որին նպաստելու է առոշղջապահական ապահովագրության ներդրումը»,- Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնդովիրաբուժության ընդլայնված բաժանմունքի բացմանը նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:

Այսուհետ քաղցկեղ ունեցող պացիենտները, որոնք նաև սրտային պաթոլոգիաներ ունեն, կարող են լիարժեք բուժում ստանալ հենց տեղում` Ուռուցքաբանության ազգային կենտրոնում:

Ժամանակակից էնդոսկոպերով և այլ բուժսարքավորումներով հագեցած բաժանմունքում տրամադրվում են էնդոսկոպիկ ինտերվենցիոն ռադիոլոգիայով և կարդիո-օնկոլոգիական ծառայություններ, իրականացվում բարդագույն վիրահատություններ:

Կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը նախարարին ու հրավիրված պատգամավորներին ներկայացրել է նորաբաց բաժանմունքի հնարավորությունները:

Բաժանմունքում տրամադրվում է 4 ծառայություն.

Էնդոսկոպիկ վիրաբուժության ծառայություն,

Ինտերվենցիոն թոքաբանության ծառայություն,

Ինտերվենցիոն վիրաբուժություն,

Սրտաբանական և կարդիո-օնկոլոգիական ծառայություն։

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ավարտական փուլում է նաև ճառագայթային բաժանմունքի շինարարական ու ժամանակակից բուժսարքավորումներով վերազինման աշխատանքները:

  • Կիսվել: