երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Եվս 3 վիրավոր զինվորի բիզնես ծրագիր կֆինանսավորվի․ Մուրադյան

Եվս 3 վիրավոր զինվորի բիզնես ծրագիր կֆինանսավորվի․ Մուրադյան

Եվս 3 վիրավոր զինվորի բիզնես ծրագիր կֆինանսավորվի !!! Այս մասին գրում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը․ 
<<Մետաղամշակման արհեստանոց, հարսանյաց և գեղեցկության սրահներ. ևս 3 վիրավոր զինվոր ստացավ դրամաշնորհ իր բիզնես նախագծի համար
Զինվորի տան և Aznavour Foundation-ի համատեղ ծրագրի շրջանակում Ayo հարթակի աջակցությամբ ֆինանսավորեց ևս 3 բիզնես նախագիծ՝ օգնելով մեր տղաներին ստեղծել սեփական բիզնեսը և ունենալ եկամտի կայուն աղբյուր:
Հիշեցնեմ, որ այս Ծրագրի շրջանակում ունենք արդեն 21 ֆինանսավորված բիզնես ստարտափ, որոնք բոլորն էլ զարգանում են ու նոր հաջողություններ գրանցում>>։

  • Կիսվել: