ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է Հայաստանի՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին միանալու մասին

Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է Հայաստանի՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին միանալու մասին

Հոկտեմբերի 27-ին Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է Հայաստանի՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027թթ.) միանալու մասին: Այս մասին տեղեկանում ենք Բելգիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

՛՛Հայաստանն արդեն մասնակցել է «Ստեղծագործ Եվրոպայի» նախորդ փուլին (2014-2020թթ.)։

Ծրագրին շարունակական մասնակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում երկրի մշակութային և ստեղծագործական ոլորտների համար` դարձնելով դրանք ավելի ներառական, թվային և էկոլոգիապես ավելի կայուն, և միաժամանակ ամրապնդում է Հայաստանի և Եվրոպական միության մշակութային համագործակցությունը՛՛,-ասված է գրառման մեջ։

  • Կիսվել: