ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եթե Վիգեն Ստեփանյանն արվեստի մեջ այդքան բարձր չլիներ, երեւի դժվար կլիներ քաղաքացիական պարտքը միշտ կատարել. Վազգեն Մանուկյան

Եթե Վիգեն Ստեփանյանն արվեստի մեջ այդքան բարձր չլիներ, երեւի դժվար կլիներ քաղաքացիական պարտքը միշտ կատարել. Վազգեն Մանուկյան

Եթե Վիգեն Ստեփանյանն արվեստի մեջ այդքան բարձր չլիներ, երեւի դժվար կլիներ քաղաքացիական պարտքը միշտ կատարել: Այս մասին այսօր դերասան Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Հայրենիքի փրկության շարժման՛՛ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մարդ եթե իրեն վստահ է զգում իր ասպարեզում, ինքը նաեւ պարտավորություն է զգում իր վրա, որ քաղաքացիական դաշտում նույնպես լինի բարձրության վրա: Դա իրեն հաջողվում էր: Ոչ միայն այս վերջին դեպքերի կապակցությամբ, նախկինում էլ ինքը միշտ իր կարծիքը հայտնել է, միշտ իր սկզբունքներն ունեցել է: Շատ հարգված է եղել շրջապատի ու հասարակության կողմից՛՛:

Ըստ Մանուկյանի՝ ատելությունը նույնպես նշանակություն ունեցել է դերասանի մահվան հարցում: ՛՛Ատելությունը քայքայիչ է, սերը՝ ստեղծագործ: Բայց երբեմն սերը բերում է ատելության, երբ շատ ես սիրում քո հայրենիքը, սկսում ես ատել նրան, ով քանդում է քո հայրենիքը: Մարդը որքան խորն է տանում արհավիրքը, այնքան ազդում է իր սրտի ու առողջության վրա՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: