Եթե նման գործերում կանայք ավելի շատ ներգրավվեն, խցանումները կպակասեն մեր փողոցներից. Անդրեասյան
Սիրելի կանայք, կարծում եմ՝ այսօր տեղեկացաք, որ առաջիկայում կանայք ունենալու են առաջնահերթություն՝ պարեկային ծառայության մեջ ընդգրկվելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
՛՛Որպես ամեն օր որոշ ժամանակ խցանումների մեջ անցկացնող մարդ՝ չգիտես ինչու կարծում եմ, որ եթե նման գործերում կանայք ավելի շատ ներգրավվեն, խցանումները կպակասեն մեր փողոցներից։
Խնդրում եմ լինեք նախաձեռնող, ձեր ձեռքը վերցնեք այս կարևոր ոլորտը, որից կշահենք բոլորս՛՛,-գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. ՛՛Առաջիկա օրերին Ներքին գործերի նախարարությունում կհայտարարվի նոր ընդունելություն բացառապես կանանց համար։ Սա նշանակում է, որ առաջիկայում պլանավորում ենք ամենատարբեր պատճառներով Պարեկային ոստիկանությունում առաջացող ու առկա հաստիքները լրացնել միայն կանանցով՛՛:


