երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Ես կուզեի շնորհակալություն հայտնել սուրբ Արարատի հողին. Միրզա Դինայի

Ես կուզեի շնորհակալություն հայտնել սուրբ Արարատի հողին. Միրզա Դինայի

«Ես կուզեի շնորհակալություն հայտնել սուրբ Արարատի հողին, սուրբ Գառնիի տաճարի հողին, համակեցության եւ խաղաղության երկրին»,-այս մասին այսօր Երևանում անցկացված «Ավրորա» մրցանակաբաշխությունից անմիջապես հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց մրցանակաբաշխության հաղթող, Luftbrücke Irak կազմակերպության հիմնադիր-տնօրենն Միրզա Դինային:

Նա նշեց, որ «Ավրորա» մրցանակի մեջ ամենակարեւորը ցեղասպանության ճանաչումն է: Մրցանակակիրը շեշտեց, որ սա առաջին անգամ է, որ ճանաչվում է եզդիների ցեղասպանությունը: Դինային ասաց, որ շատ երջանիկ է այս առիթով, հատկապես որ դա արվել է ցեղասպանություն տեսած հայերի ժառանգների կողմից:

Հիշեցնենք, որ այս տարի «Ավրորա» մրցանակաբաշխության հաղթողը «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ») կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն Միրզա Դինային է:

Նրա մարդասիրական կազմակերպությունն Իրաքից Գերմանիա է տեղափոխում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարբարոսություններից տուժած եզդիներին եւ ցուցաբերում բժշկական օգնություն:


Դինային օգնել է հարյուրավոր կանանց փախչել «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից, անձամբ ներգրավվել նրանց անվտանգ վայր տեղափոխելու աշխատանքներում եւ ջուր ու սնունդ հասցրել մեկուսացման մեջ գտնվող եզդիներին:

  • Կիսվել: