շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Ես կսկսեմ խոսել անուններով. Բադալյանին զայրացրեց Ավանեսյանի դիտարկումը

Ես կսկսեմ խոսել անուններով. Բադալյանին զայրացրեց Ավանեսյանի դիտարկումը

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ քննարկվում էր ՛՛Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում փոփոխությունների՛՛ նախագիծը։

Նախագծով առաջարկվում է մասնագիտական զարգացման և համապատասխան կրեդիտներ հավաքելու նպատակով դասընթացների մասնակցող բուժաշխատողների տեղը և ֆիքսված աշխատավարձը պահպանել։

Քննարկման ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ սա ավելացնելու է ֆինանսական բեռը, և գործատուները համաձայն կլինեն նախագծին, եթե պետությունն իր վրա վերցնի այդ ֆինանսկաան բեռը: Նրա խոսքերը հունից հանեցին ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանին, որը նախագծի հեղինակներից է: Նա ասաց, որ շուրջ 6 ամիս է՝ նախագիծը քննարկվում է, և ամեն անգամ քննարկումը մտնում է փակուղի։

՛՛Մենք նորից մտնում ենք փակուղի, այսինքն՝ զրոյից պետք է սկսենք քննարկումը, արդեն բոլորը անգիր արեցին այս նախագիծը։ Բայց եթե քննարկումը լինելու է այս տարբերակով, ես անուններով կսկսեմ խոսել, թե ո՛ր հիվանդանոցի տնօրենն ի՛նչ է ասել։ Մեկը ես՝ գնացել եմ բոլոր պոլիկլինիկաները, հիվանդանոցները, խոսել եմ տնօրենների հետ, և նրանց 90 տոկոսը ողջունել է նախագիծը, շատ ուրախացել են և հաստատել, որ դա ֆինանսական բեռ չէ։ Անուններով կսկսեմ խոսել, թե ինչպես է քննարկումը գնում, մտնում փակուղի՛՛,-նշեց Բադալյանը՝ բարկացած դուրս գալով հանձնաժողովի սենյակից։

 

  • Կիսվել: