կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
«Էս ինչ «գոլդ» հանձնարարական ունեք». Հրաչյա Սարգսյանը՝ իր տեղակալ Սուրեն Գրիգորյանին

«Էս ինչ «գոլդ» հանձնարարական ունեք». Հրաչյա Սարգսյանը՝ իր տեղակալ Սուրեն Գրիգորյանին

«Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանին՝ հսկողական թիվ 300. Ձեռնարկել համապատասխան միջոցներ գովազդի տեղադրման վայրերում ժամային սահմանափակումներ սահմանելու ուղղությամբ»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հանձնարարականն ընթերցեց քաղաքապետարանի քարտուղարության աշխատակիցը:

«Էս ինչ «գոլդ» հանձնարարական ունեք»,-կատակեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սրգսյանը:

Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը տեղից արձագանքեց՝ ասելով, որ լավ չլսեց, թե ինչ ասաց քաղաքապետը:

«Գոլդ» հանձնարարական ունեք, համարը 300 է, էլի»,-կատակեց Սարգսյանը:

Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ համապատասխան նորմատիվային ակտի փոփոխություններով պետք է հարցը կարգավորվի:

«Մշակում ենք և  կփորձենք նախագծի վերաբերյալ Արդարադատության նախարարությունից կարծիքներ ստանալ մինչև Երևանի ավագանու հաջորդ նիստը»,-զեկուցեց Սուրեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ նախորդ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետն անընդունելի համարեց, որ երթևեկության պիկ ժամին քաղաքի փողոցներում գովազդների պաստառներ են փոխվում, ինչի հետևանքով խցանումներ են առաջանում և հանձնարարեց գործընթացն այնպես կարգավորել, որ գովազդային պաստառները գիշերային ժամերին փոխվեն:«

  • Կիսվել: