ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«Էս ի՞նչ ա»․ Լոռու մարզ այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բարկացավ (Տեսանյութեր)

«Էս ի՞նչ ա»․ Լոռու մարզ այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բարկացավ (Տեսանյութեր)

Վարչապետը Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 և Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցներում ծանոթացել է նորակառույց մարզադահլիճների պայմաններին:
 
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թիվ 27 դպրոցի մարզադահլիճի կառուցման արժեքը կազմել է 83 մլն դրամ, իսկ թիվ 23 դպրոցի մարզադահլիճի համար պետբյուջեից հատկացվել է 251 մլն 802 հազար դրամ:
 
Պետական մարմինների կողմից պետք է լինի աշխատանքների որակի եւ ձեռք բերվող գույքի չափորոշիչների խիստ վերահսկողություն: Որեւէ թերացում, անավարտ աշխատանք կամ խոտան չի ֆինանսավորվելու պետական բյուջեից։
 
Այցի ավարտին Վանաձորում հարգանքի տուրք մատուցեցի հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին»:
 
Արձանագրելով մի շարք խնդիրներ՝ նա ասաց․ «Դժգոհ եմ ահավոր, չեմ հանդուրժի սենց բան, ու որոշումներ պետք է կայացվեն»։
 
 
Վարչապետը նաև երկրորդ անգամ այցելել է Հագվի բնակավայրի մոդուլային դպրոց:
Նա ընդգծել է, որ երկուշաբթի օրվանից աշակերտները կհաճախեն նորակառույց դպրոց, բայց Կառավարությունը չի համարի, որ աշխատանքներն ավարտվել են:
 

  • Կիսվել: