կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Ես հրաժարական տալու մտադրություն չունեմ․ առողջապահության նախարար

Ես հրաժարական տալու մտադրություն չունեմ․ առողջապահության նախարար

Այս պահին ես մտադիր չեմ հրաժարական տալ։ Դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա խոստովանեց, որ Պետական ​​վերահսկողական ծառայությունը երկու տարի շարունակ պարբերաբար ստուգումներ է անցկացնում առողջապահության նախարարությունում։ «Սակայն նման ստուգումներ անցկացվում են նաեւ այլ գերատեսչություններում»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Ավանեսյանը պատրաստվում է հրաժարական տալ։

  • Կիսվել: