Ես հայ չեմ, ոչ էլ հայկական ծագում ունեմ, սակայն այս պահին սիրտս հայի սրտի նման է բաբախում. Ֆրանսիայի Սենատի նախագահ
Աշխարհում քիչ են այս հուշահամալիրին համարժեք վայրերը: Այս մասին Ծիծեռնակաբերդում հայտարարեց Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշե:
«Ցեղասպանությունը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, սակայն նրա զոհերը մեզ հետ, այստեղ: Այստեղ մուտք ես գործում հուզմունքով լի՝ ծանոթ լինելով մեզ հետ կատարվածին: Այնուամենայինվ այստեղից հեռանում ես փոխված: Ժողովրդավարական հասարակություններում պահեր կան, երբ քաղաքական տարակարծությունները փոխում են իրենց իմաստը: Այսօր մենք այստեղ ենք սենատի տարբեր հանձնաժողովների նախագահների հետ միասին՝ փաստելու այդ հանգամանքը: Ես հայ չեմ, ոչ էլ հայկական ծագում ունեմ, սակայն այս պահին սիրտս հայի սրտի նման է բաբախում»,-ասաց նա:
Պարոն Լարշեի խոսքերով, հուշահամիլիրը մեզ սովորեցնում է, որ ռազմական գործողությունները, եթե նույնիսկ հաջող են ընթացել, հաղթանակ չեն բվերում. «Թող որ այն հարձակումը, որին վերջերս ենթարկվեցին հայերը, որն ուղկեցվում էր ատելությամբ, բռնություններով, վայրագություններով, սրբավայրերի պղծմամբ ո ավերմամբ, այստեղ գտնի այն պատասխանը, որը մարտահրավեր է նետում անցյալին: Կենդանի հիշությունը ողբերգական կրկնության դեմ լավագույն պատվարն է»:
Ժերար Լարշեն ելույթն ավարտեց «Կեցցե Հայաստանի Հանրապետությունը» բառերով: