Ես գիտեմ, թե ինչ կանեմ, եթե լինի պատերազմ. ես կգնամ պատերազմելու, իսկ դուք կգնա՞ք. Քերոբյանը՝ լրագրողին
Գիտեք, որ Սյունիքում կան խնդիրներ, քանի որ ճանապարհների որոշ հատվածներ ադրբեջանցիները փակել են, այն ճանապարհների, որոնք ըստ քարտեզների գտնվում են սահմանից այն կողմ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Դիտարկմանը, որ դեմարկացիա եւ դելիմիտացիա տեղի չի ունեցել, որը կհստակեցներ, թե այդ ճանապարհն ում տարածքում է, Քերոբյանն ասաց. «Երեկ վարչապետը շատ մանրամասն պատասխանեց այդ հարցին»: