չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևանում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևանում

Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2020 թվականի մայիսի 16-ից Երևան քաղաքի Հասրաթյան-Շիրազի-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Ջանիբեկյան փողոցի երթևեկելի 1-ին գոտիով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցները խաչմերուկում այսուհետ կարող են երթևեկել դեպի աջ կամ դեպի ձախ, նախկինում՝ միայն դեպի աջի փոխարեն:

  • Կիսվել: