կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երթևեկելիս մինչև 13 տարեկան երեխային չի կարելի նստեցնել մեքենայի առջևի նստատեղում․ ԱՆ  խորհուրդները

Երթևեկելիս մինչև 13 տարեկան երեխային չի կարելի նստեցնել մեքենայի առջևի նստատեղում․ ԱՆ խորհուրդները

Ամեն տարի հազարավոր երեխաներ տուժում են ավտովթարներից: Թեմային անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մանկական նստատեղը (քարսիթը) 71–82%-ով նվազեցնում է վթարների ժամանակ երեխաների վնասվածքներ ստանալու հավանականությունը: Իսկ ամրագոտիների օգտագործումը կիսով չափ նվազեցնում է մահվան և լուրջ վնասվածքների ռիսկը մեծ երեխաների և մեծահասակների համար:

Երեխաների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար պարտադիր պահանջ է մեքենաներում քարսիթի առկայությունը: Քարսիթի ճիշտ ընտրությունը կախված է երեխայի տարիքից, հասակից և զարգացման առանձնահատկություններից:

1. Երթևեկելիս մինչև 13 տարեկան երեխային չի կարելի նստեցնել մեքենայի առջևի նստատեղում:

2. Թույլ չտալ, որ երեխան մեքենայի պատուհանից դուրս հանի ձեռքերը, գլուխը, ոտքը:

3. Երեխային երբեք ավտոմեքենայում մենակ չթողնել:

4. Լավագույն անվտանգությունն ապահովում է ավտոմեքենայի հետին նստատեղին ամրացված հատուկ մանկական նստատեղը:

Նշենք, որ ավտոմեքենայի ընթացքին հակառակ ուղղությամբ նստեցնելը ցանկալի է մինչև 2-3 տարեկանը լրանալը՝ համաձայն Ամերիկայի մանկաբույժների ակադեմիայի խորհրդատվության:

Երեխայի անվտանգության ապահովումը ծնողի կարևորագույն խնդիրներից մեկն է:

  • Կիսվել: