ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երկու ուսումնական տարվա ընթացքում 1164 ուսանողի պետությունը վերադարձրել է 550 մլն դրամ. ՊԵԿ

Երկու ուսումնական տարվա ընթացքում 1164 ուսանողի պետությունը վերադարձրել է 550 մլն դրամ. ՊԵԿ

2020-2021 և 2021-2022 թվականների ուսումնական տարիների համար ուսման վարձի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձի հնարավորությունից օգտվել է 1164 ուսանող։ 2020-2021թթ․ ուսումնական տարվա համար վերադարձվել է ավելի քան 263,6 մլն ՀՀ դրամ, իսկ 2021-2022թթ․ ուսումնական տարվա համար՝ 286,4 մլն ՀՀ դրամ գումար։

ՊԵԿ-ը հիշեցնում է․

«Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ կառավարության հաստատած մասնագիտություններից (ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N1035-Ն որոշում) որևէ մեկով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և կլինիկական օրդինատուրայում սովորող և միաժամանակ վարձու աշխատող հանդիսացող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել ուսման վարձի փոխհատուցման նպատակով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձի հնարավորությունից։ Ընդ որում՝ վարձու աշխատող ուսանողն արտոնությունից կարող է օգտվել նույն կրթական աստիճանում միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար:

Եկամտային հարկի գումարների վերադարձի ծրագրից օգտվելու համար, անհրաժեշտ է բուհում ներկայացնել դիմում հաջորդ կուրս փոխադրվելու կամ ուսումնական հաստատությունն ավարտելու տարվա սեպտեմբերի 1-15-ը կամ մարտի 1-15-ը, սովորողի՝ բուհի նկատմամբ իր պայմանագրային պարտավորությունները (այդ թվում՝ ուսման վարձի մասով) կատարման դեպքում:

Եկամտային հարկի հաշվարկման և վճարման հաշվետու նույն ժամանակաշրջանում քաղաքացին, միաժամանակ չի կարող օգտվել հիփոթեքային վարկի տոկոսների մարմանը և ուսման վարձի փոխհատուցմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից։

Ֆիզիկական անձը ուսման վարձի փոխհատուցման արտոնությունից օգտվելուց հետո, հետագայում ևս կարող է օգտվել նաև հիպոթեքային վարկի տոկոսների վերադարձից։

Կոմիտեն հիշեցնում է, որ քաղաքացիները ուսման վարձի փոխհատուցման արտոնությունից կարող են օգտվել ուսումնական տարվա ընթացքում սովորողի համար աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները հաշվարկած գործատուի կողմից՝ ուսումնական տարվա ամիսների համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված) հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունների ամբողջական կատարումից հետո»:

  • Կիսվել: