Չօգտվել էլեկտրաէներգիայից. «Երկրի ժամը» այսօր է՝ ժամը 20։30
Ամբողջ աշխարհում այսօր կունենա «Երկրի ժամը» համաշխարհային նախաձեռնությունը` ի պաշտպանություն Երկիր մոլորակի պահպանման և դրա ռեսուրսների խնայողաբար օգտագործման, հայտնի է դառնում earthhour.org կայքից։
Վայրի բնության համաշխարհային ֆոնդի կազմակերպած այս ակցիայի նպատակն է մարդկանց ուշադրությունը սևեռել մոլորակի էկոլոգիական և կլիմայական փոփոխության խնդիրների վրա։
Միջոցառումն անցկացվում է ամեն տարի մարտի վերջին շաբաթ օրը: Դրա շրջանակներում մոլորակի բոլոր բնակիչներին կոչ է արվում 20։30-ից 21։30-ն ընկած ժամանակահատվածում չօգտվել էլեկտրաէներգիայից:



