երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երկրաշարժից ոչ մի փլուզում կամ ավերվածություն չկա. ԱԻՆ

Երկրաշարժից ոչ մի փլուզում կամ ավերվածություն չկա. ԱԻՆ

Երկրաշարժից ոչ մի փլուզում կամ ավերվածություն չկա, հաղորդում է ԱԻՆ-ը: 
 
"Խնդրում ենք հետևեք պաշտոնական լրահոսին։ Անի թաղամասում (Գյումրի) շենքի փլուզման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը",- նշված է հաղորդկագրության մեջ։
 
Նշենք, որ սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

  • Կիսվել: