կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Երկրաշարժի հետևանքով Գյումրիում քարաթափման դեպքեր են գրանցվել․ մարզպետ

Երկրաշարժի հետևանքով Գյումրիում քարաթափման դեպքեր են գրանցվել․ մարզպետ

Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաև Աշոցքի տարածաշրջանում: Աշոցքում և Գյումրիում փլուզման ահազանգեր չեն եղել։ Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել։  Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

 

  • Կիսվել: