ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երկրաշարժ՝ Թուրքիայում

Երկրաշարժ՝ Թուրքիայում

4.6 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավարևելյան հատվածում՝տեղեկացնում է Anadolu գործակալությունը:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Բիթլիսում, հիպոկենտրոնը՝ 6.99 կմ խորության վրա:

Նշվում է, որ առաջին երկրաշարժից չորս րոպե անց գրանցվել է 3.6 մագնիտուդ ուժգնության հետցնցում:

Թուրքիայի ներքին գործերի նախարարը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

  • Կիսվել: