չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Երիտասարդն ավտոմեքենան կայանել է Դավթաշեն կամրջի վրա և իրեն ցած նետել

Երիտասարդն ավտոմեքենան կայանել է Դավթաշեն կամրջի վրա և իրեն ցած նետել

Այսօր՝ ապրիլի 13-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենան կայանել է Դավիթաշեն կամրջի վրա, անցել կամրջի վտանգավոր եզրագիծն ու իրեն ցած նետել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Վազգեն Դանիելյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։

Դեպքի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և Opel մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: