Երիտասարդական զբոսաշրջության 1-ին համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու հնարավորություն. Ով կարող է մասնակցել
Իտալիայի Սորենտո քաղաքում ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) և Իտալիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ հունիսի 27-ից հուլիսի 3-ը կկայանա Երիտասարդական զբոսաշրջության 1-ին համաշխարհային գագաթնաժողովը (Global Youth Tourism Summit): Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Ներկայացվող պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մասնակցության համար գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://cvent.me/e24Omo (գրանցման ծածկագիր՝ 1GYTS_Sorrento2022): Աշխատանքային լեզուն անգլերենն է, գրանցման վերջնաժամկետը՝ ս.թ. մայիսի 15-ը ներառյալ:
Միջոցառմանը գրանցման հայտ ներկայացրած թեկնածուն իր և իրեն ուղեկցող անձի վերաբերյալ տեղեկատվությունը (անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլ. հասցե) մինչև ս.թ. մայիսի 14-ը կարող է ուղարկել [email protected] էլ. հասցեին: