հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
 Երևանյան լճի ափամերձ տարածքներում նախատեսվում է սոճուտների և քարապարտեզների հիմնում

Երևանյան լճի ափամերձ տարածքներում նախատեսվում է սոճուտների և քարապարտեզների հիմնում

Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը ներկայացրեց, որ արդեն ավարտվել են Երևանյան լճի հարակից տարածքի մաքրման աշխատանքները․ «Սանիտարական էտի և չորացած ծառերի հատման աշխատանքները ավարտվել են։ Շուրջ 40 բեռնատար նյութ է դուրս բերվել այդտեղից։ Կատարվել է քարտեզագրում, այս պահին այդ տարածքները ճարտարապետների կողմից նախագծման փուլում են»,- նշեց Բեգոյանը։ 

Ըստ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի՝ հիմնականում նախատեսվում է սոճուտների, թեթև անտառային զանգվածի և քարապարտեզների հիմնում։ 

Տիգրան Ավինյանի հարցին, թե երբ պատրաստ կլինի նախագիծը, Արմեն Բեգոյանը նշեց, որ երկու շաբաթից այն պատրաստ կլինի։ 

  • Կիսվել: