շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Երևանը պետք է լինի հարմարավետ և բարեկարգ քաղաք. Ավինյան (լուսանկարներ)

Երևանը պետք է լինի հարմարավետ և բարեկարգ քաղաք. Ավինյան (լուսանկարներ)

Երևանը պետք է լինի հարմարավետ և բարեկարգ քաղաք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

՛՛Տարեկան նախագծերով բարեկարգված բակերի թիվը Քանաքեռ-Զեյթունում փուլ առ փուլ ավելանում է։ Շուրջ 7200 քմ տարածք զբաղեցնող Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգին էլ ամբողջությամբ հիմնանորոգվել է:

Ընդհանուր առմամբ 2023-ին Քանաքեռ-Զեյթունում բարեկարգվել է շուրջ 30 բակ: Այն, որ Երևանի բակերը պետք է ծառայեն բնակիչների հանգստին ու ժամանցին, մեր ծրագրի կարևորագույն կետերից է, որին անշեղորեն հետևում ենք՛՛,-նշել է նա՝ հրապարակելով լուսանկարներ։

  • Կիսվել: