Երևանը կարդում է. քաղաքապետարան
Գարնան նորամուտը մեկնարկեց գրքերի իսկական տոնախմբությամբ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Մարտի 1-ին և 2-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպած գրքի փառատոնը:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցան պանելային քննարկումներ: Ճանաչված ու սիրված դերասանները ընթերցեցին արդի հայ գրողների ստեղծագործություններից հատվածներ:
Սրան զուգահեռ ելույթով հանդես եկան հանրահայտ Սոնա Գյուլխասյան - Ռաֆայել Պետրոսյան «Ջազ քնեքշն», «Լավ էլի» և «Նեմրա» խմբերը: