երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
«Երևանը կարդում է». մարտի 1-2-ը՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում

«Երևանը կարդում է». մարտի 1-2-ը՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում

Երևանի քաղաքապետարանը մարտի 1-ին և 2-ին բոլոր մեծերին և փոքրերին հրավիրում է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառմանը։ Մարտի 1-ից հրապարակում կգործի գրքերի տոնավաճառ, իսկ մարտի 2-ին տոնավաճառին զուգահեռաբար կկայանա համերգ, որտեղ ելույթ կունենան «Լավ, էլի», Սոնա Գյուլխասյան - Ռաֆայել Պետրոսյան «Ջազ քնեքշն» և «Նեմրա» խմբերը։ Միջոցառման ընթացքում կկազմակերպվեն պանելային քննարկումներ, կգործի նաև ընթերցանության անկյուն, որտեղ ժամանակակից և դասական հեղինակների ստեղծագործություններ կկարդան հայտնի և տաղանդավոր դերասաններ և արտիստներ։ Փոքրիկների համար կգործեն խամաճիկների շարժական թատրոնը, հեքիաթների ընթերցանության անկյունը, կկազմակերպվեն վարպետաց դասեր և ինտերակտիվ խաղեր։ 

Առանձին տաղավարներում ներկայացված են լինելու բազմաթիվ հրատարակչություններ, որոնց գրքերը կառաջարկվեն մինչև 30% զեղչով:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

  1. https://shorturl.at/9qjnz 
  2. https://shorturl.at/9M9Tr 

https://www.facebook.com/YerevanCityHall/videos/636629392652966/

  • Կիսվել: