կիրակի, ապրիլ 5
5 / 4 / 2020
Երևանը՝ երկրի բնակչության համեմատությամբ բնակիչների տոկոսային ամենաբարձր հարաբերակցությամբ եվրոպական քաղաք

Երևանը՝ երկրի բնակչության համեմատությամբ բնակիչների տոկոսային ամենաբարձր հարաբերակցությամբ եվրոպական քաղաք

Երկրի ողջ բնակչության համեմատությամբ բնակիչների տոկոսային հարաբերակցությամբ ամենաբարձր ցուցանիշ ունեցող եվրոպական քաղաքների ցանկում Երևանն առաջին տեղում է, տեղեկացնում է Tut.by-ը՝ հղում անելով Citypopulation.de-ին:

Նշվում է, որ համաշխարհային ցանկում առաջատարներն են Սինգապուրը, Քուվեյթը և Բահրենը, եվրոպականում՝ Երևանը, Թբիլիսին և Աթենքը:

Ցանկում տեղ են գտել մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքները:

Ինչ վերաբերում է Երևանին՝ ապա այստեղ, ըստ աղբյուրի, բնակվում է Հայաստանի ողջ բնակչության 51 տոկոսը (1 500 000 մարդ):

  • Կիսվել: