կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանում թալանել են հայտնի ընկերություններից մեկի տնօրենի տունը․ գողացել են կարևոր փաստաթղթեր

Երևանում թալանել են հայտնի ընկերություններից մեկի տնօրենի տունը․ գողացել են կարևոր փաստաթղթեր

Օգոստոսի 15-ին բնակարանային գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 54-ամյա Հայկ Ա․-ն և հայտնել, որ իրենց տնից գողություն է կատարվել։

Տեղում ահազանգողը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ օգոստոսի 14-ի 18։00-ից մինչև օգոստոսի 15-ի 13։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Կուրղինյան փողոցում գտնվող իր տան պատուհանի ճաղավանդակը, մտել ներս և այնտեղից հափշտակել չհրկիզվող պահարանը։

 

Հայկ Ա․-ն Հայաստանում գործող հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենն է, նա հայտնել է, որ չհրկիզվող պահարանում եղել է մոտ 2 միլիոն դրամ և կարևոր փաստաթղթեր։

  • Կիսվել: