ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իսակովի պողոտա տանող ճանապարհին ավտոմեքենան բախվել էլեկտրական սյանը․ վարորդը հոսպիտալացվել է

Իսակովի պողոտա տանող ճանապարհին ավտոմեքենան բախվել էլեկտրական սյանը․ վարորդը հոսպիտալացվել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 22-ին, ժամը 02։27-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Հաղթանակի կամրջից Իսակովի պողոտա տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է վառելիքի արտահոսք։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW 750» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ա․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլ. սյանը և հայտնվել մայթեզրին. վառելիքի արտահոսք չկա:

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

  • Կիսվել: