Երևանում շմոլ գազից տղամարդ է մահացել
Նոյեմբերի 9-ին, ժամը 17.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Նորագավիթից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 69-ամյա մի տղամարդու:
Նույն օրը նա վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: