չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Երևանում շարունակվում է կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինումը (տեսանյութ)

Երևանում շարունակվում է կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինումը (տեսանյութ)

Երևանում շարունակվում է կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինումը նոր, արժեքավոր ու երկարամյա ծառատեսակներով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այսօր վաղ առավոտից մեկնարկել է Սայաթ-Նովայի պողոտայի՝ Մաշտոցի պողոտա-Տերյան փողոց միջանկյալ հատվածի ծառերի փոխարինումը:

Կենսունակությունը կորցրած, հիվանդ թեղիների հատումից անմիջապես հետո տեղում տնկվել են մոտ 15 տարեկան գնդաձև սոսիներ: ՀՈԱԿ-ի մասնագետները նշում են՝ գործընթացը կարևոր է մայրաքաղաքի կանաչ ֆոնդի առողջացման, երիտասարդացման համար:

 


  • Կիսվել: