Երևանում քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել. նա անգիտակից վիճակում հոսպիտալացվել է
Նոյեմբերի 6-ին, ժամը 21։27-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Պարոնյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ անձը չպարզված քաղաքացին հրկիզել է իրեն, այրումը մարվել է ոստիկանների կողմից, իսկ քաղաքացին անգիտակից վիճակում հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։


