հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանում փողոցում հեռախոս են գողացել. Վարդենիսում հաշվառված 27-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Երևանում փողոցում հեռախոս են գողացել. Վարդենիսում հաշվառված 27-ամյա երիտասարդը ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած երիտասարդը հայտնել էր, որ մարտի 28-ի ժամը 12.30-ի սահմաններում Վիկտոր Համբարձումյան փողոցում անհայտ անձը գողացել է իր բջջային հեռախոսը:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են հեռախոսը գողացողի ինքնությունը: Վարդենիսում հաշվառված 27-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:

Գողոնը հայտնաբերվել է:

Կատարվում է նախաքննություն:

 

  • Կիսվել: