չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Երևանում պղծել են Լեոնիդ Ազգալդյանի պատկերով գրաֆիթին՝ «Արցախը Հայաստան է և վերջ» գրությամբ

Երևանում պղծել են Լեոնիդ Ազգալդյանի պատկերով գրաֆիթին՝ «Արցախը Հայաստան է և վերջ» գրությամբ

Ինչ-որ սրիկաներ պղծել են Թումանյան 10 հասցեում գտնվող շենքի պատին կատարված Լեոնիդ Ազգալդյանի պատկերով գրաֆիթին՝ «Արցախը Հայաստան է և վերջ» գրությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Ո՞վ է կասկածում, որ սա թուրքի առաջ կզած, մեր արժանապատվությունը թշնամու ոտքերի առաջ «մատաղ արած» ու ամեն օր «մատաղ անող» նիկոլականների ձեռքի գործն է։ Ո՞վ է կասկածում, որ սա նրանց ծրագիրն է՝ արժեզրել Հերոսի գաղափարը, զրոյացնել մեր արդար պահանջատիրությունը, հայերիս վերածել խաղաղություն մուրացող, երազանք չունեցող մարդկանց անիմաստ բազմության»,- գրել է Մելիքյանը և կցել լուսանկարը։

  • Կիսվել: