երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Երևանում փակ փողոցներ չկան. բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 226 մասնակից

Երևանում փակ փողոցներ չկան. բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 226 մասնակից

ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել ակցիայի 226 մասնակից: Այս մասին  տեղեկացնում են  ՆԳՆ-ից։

«Այս պահի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 226 մասնակից` վարչական իրավախախտումների մասին օրենքի 182–րդ հոդվածով։ Այս պահի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան»,–հայտնել են ՆԳՆ–ից։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Բագրատ Գալստանյանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակցիները անհնազանդության ակցիաներ են իրակացնում մայրաքաղաքում՝ փակելով փողոցներն ու ճանապարհները։

  • Կիսվել: