ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանում ոստիկանության օպերլիազորը, վտանգելով իր կյանքը, 28-ամյա աղջկան 4-րդ հարկի պատուհանին տեղադրված օդորակիչի վրայից տեղափոխել է անվտանգ վայր

Երևանում ոստիկանության օպերլիազորը, վտանգելով իր կյանքը, 28-ամյա աղջկան 4-րդ հարկի պատուհանին տեղադրված օդորակիչի վրայից տեղափոխել է անվտանգ վայր

Այսօր՝ մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, g8wum 1 shamshyan.com-ը:

Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավթի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարբախ թաղամասի Շարուրի 24 շենքի 4-րդ հարկի պատուհանին տեղադրված օդորակիչի վրա է նստել մի աղջիկ, ով սպառնում է ցած նետվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Շմավոնյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Հակոբյանի, և ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետ Գևորգ Բարեյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը և փրկարար- հոգեբանը: Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու փրկարարները տևական ժամանակ համոզում էին այդ աղջկան, որպեսզի նա անցնի տուն և չդիմի այդ ծայրահեղ քայլին, սակայն՝ ապարդյուն: Ի վերջո, ոստիկանության Չարբախի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի օպերլիազոր Վանիկ Պարույրյանին հաջողվում է ցուցաբերել պրոֆեսիոնալ մոտեցում և այդ աղջկան օդորակիչի վրայից տեղափոխում է անվտանգ վայր, որից հետո նրան տեղափում են ոստիկանության Չարբախի բաժանմունք:

Գ.,. Շամշյանի տեղեկություններով՝ այդ աղջիկը Երևանի բնակիչ, 28-ամյա Աննա Ս.-ն է: Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: