կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Երևանում օդի աղտոտվածության լուրջ խնդիր ունենք․ Ավինյանը ներկայացրեց հիմնական պատճառները

Երևանում օդի աղտոտվածության լուրջ խնդիր ունենք․ Ավինյանը ներկայացրեց հիմնական պատճառները

Երևանում ունենք օդի աղտոտվածության շատ լուրջ խնդիր։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Դրանք գալիս են երեք հիմնական հարուցիչներից․ առաջինը շահագործվող հանքերն են, որոնք, վստահ եմ, գրեթե 100 տոկոսով փոշու որսիչ կայաններ չունեն։ Երկրորդ պատճառը շինարարությունն է, որը արդեն շատ մեծ ծավալների է հասնում։ Նախորդ տարի միայն 4000-ից ավելի շինթույլվություններ են տրվել։ Մենք պարտավոր ենք ճիշտ բանաձևը գտնել ու խնդիրը լուծել, որպեսզի փոշու հետ կապված իրավիճակը լինի նվազագույնը կառավարելի»,- ասաց Ավինյանը։

Փոխքաղաքապետը նշեց, որ օդի աղտոտման երրորդ պատճառը տրանսպորտն է։
«Մենք ունենք տրանսպորտային ռեֆորմի մեր օրակարգը, որով հասարակական տրանսպորտը շարունակաբար ավելի մեծ առավելություն է ստանալու մեծաքանակ մեքենաների նկատմամբ»,- ասաց Տիգրան Ավինյանը։

  • Կիսվել: