երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Երևանում նախատեսվում է կառուցել 12 մանկապարտեզ

Երևանում նախատեսվում է կառուցել 12 մանկապարտեզ

Երևանում նախագծվում է կառուցել 12 մանկապարտեզ։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանն անդրադարձել է Ծարավ-Աղբյուրի թաղամասում մանկապարտեզի շինարարությանը. «Այս պահին չափագրվել է տարածքը, վկայականի առկայության դեպքում նախագծողը տեղակայման աշխատանքները կսկսի»,- ասել է նա։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցին ի պատասխան՝ անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանը նշեց, թե չափերի վերաբերյալ հարկավոր է ստանալ համապատասխան եզրակացություն, որից հետո քաղաքապետի որոշմամբ կներկայացվի պետական գրանցման․ «Խնդրում եմ այս պրոցեսն այս շաբաթվա մեջ ավարտին հասցրած լինեք»,- հանձնարարեց Ավինյանը։

  • Կիսվել: